Ներքին 1 տարի առաջ - 23:06 01-12-2024

Մետրոյում 63-ամյա տղամարդը ոտնձգություն է կատարել անչափահաս տղայի նկատմամբ. նա ձերբակալվել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 63-ամյա Կարեն Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ըստ օպերատիվ տեղեկությունների, այսօր՝ ժամը 12։45-ի սահմաններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Բարեկամություն» կայարանի նախասրահում ոտնձգություն է կատարել Երևանի բնակիչ 14-ամյա տղայի նկատմամբ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ավագ տեսուչը այդ ժամանակ ծառայություն կատարելիս է լինում, երբ ձայներ է լսում ապա մոտենում է «Բարեկամություն» կայարանի կառամատույցին, որտեղ էլ ըստ նախնական տեղեկություների Կարեն Մ․-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել երեխայի նկատմամբ։ Մետրոպոլիտենի ոստիկանները «Բարեկամություն» կայարանի տարածքում հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մերտրոպոլիտենի բաժին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան