Ներքին 2 տարի առաջ - 13:28 16-02-2024

Սրբապղծության դեպք. սեռական ոտնձգություն է իրականացվել 2-ամյա տղայի նկատմամբ․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Առանձնպես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները դատարանի կողմից թույլատրված որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը:

Խուզարկության արդյունքում նշված քաղաքացու տանը հայնաբերվել է կարճեցված փողով հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 փամփուշտ:

Արդեն տեղում այդ տան տերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականցվել նաև նրա հանցակից ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:

Խուզարկությունը կապված է եղել սկանդալային ու աղմկահարույց մեկ այլ քրեական գործի հետ, որով պարզվել է, որ նշված անձիքն, որոնք Կոտայքի մարզում աշխատեցնում են հայտնի գիշերային ակումբ, որոնցից մեկը մենեջեր է, իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ նա սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

Նշված անձանց կալանավորելու միջնորդությամբ քննիչը դիմել է դատարան ու դատարանը բավարարել է որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի միջնորդությունը:

Նրանք քավոր-սանիկ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»