Մամուլ 1 տարի առաջ - 07:23 30-11-2024

Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. ՌԴ-ի նոր դիվանագիտական քայլը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:

Հայաստանի իշխանությունները, երբ հակառուսական հայտարարություններ են անում, չեն մտածում, որ իրավիճակը ուղիղ համեմատական կերպով ազդելու է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կամ այնտեղ մեկնող հայերի համար։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ «ՌեդՎինգս» ավիաընկերությունը երեկ՝ Միներալնիե Վոդի-Երևան թռիչքի ժամանակ, զգուշացրել է ուղևորներին, որ դեկտեմբերի 1-ից հայ ուղևորները դեպի Մոսկվա մեկնելիս ավելի խիստ կարգով են անցնելու ստուգումները։ Նոյեմբերի 29-ի թռիչքի ժամանակ արդեն ուղևորներին ծանուցել են թռիչքից 3 ժամ շուտ գալ օդանավակայան, որպեսզի ստուգումները խիստ կարգով անցկացնեն։

Ըստ երևույթին, սա դիվանագիտական քայլ է՝ ՀՀ իշխանություններին խեղճացնելու համար։ Իսկ պատճառը մեկն է՝ ՀԱՊԿ երկրների հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ներկա չգտնվելը, հակառուսական հայտարարությունները և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելը։

Իսկ Մոսկվան գիտի Հայաստանին սթափեցնելու ուղիղ ճանապարհը. ազդել ՌԴ մեկնող և աշխատող քաղաքացիների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել «ՌեդՎինգս» ավիաընկերության հետ, սակայն որևէ պատասխան չկարողացանք ստանալ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում