Արտաքին 1 տարի առաջ - 21:42 28-11-2024

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում տեղի է ունեցել «սահմանադրական հեղաշրջում»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատել է որպես «սահմանադրական հեղաշրջում»։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունն այլևս ոչինչ չի թաքցնում` բացահայտորեն հայտարարելով ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին:

«Այսօր ավարտվել է սահմանադրական հեղաշրջումը, որն ընթացքի մեջ էր մի քանի շաբաթ, գուցե ամիսներ շարունակ։ Այսօր ավարտվեց Եվրոպայից դեպի Ռուսաստան ճանապարհը։

Բոլոր այն կասկածները, որ մարդիկ կարող էին ունենալ, գուցե դա այդպես չէ, այլ բացատրություն կարող է լինել, այսօր փարատվել են։

Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային։ Այս ճանապարհին չկա Վրաստանի պետական ​​ինքնիշխանությունը, նրա անկախությունը և այլ ապագա, բացի Ռուսաստանից»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում