Արտաքին 5 տարի առաջ - 20:54 15-06-2021

Սալոմե Զուրաբիշվիլին կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վաղը՝ հունիսի 16-ին, պաշտոնական այցով կմեկնի Վատիկան։ Այս մասին հաղորդում է վրացական պետության ղեկավարի վարչակազմը: Հանդիպում է նախատեսվում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ:

Վրաստանը և Վատիկանը դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992-ի մայիսին: Երկու պետությունների միջև երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու և խորացնելու համար կարևոր էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Վրաստան 1999թ.։ 2016-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը նույնպես պաշտոնական այց է կատարել Վրաստան, որն անցկացվել է «Խաղաղություն ձեզ» կարգախոսով։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Վատիկանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են գիտության և կրթության ոլորտներում: Սուրբ Աթոռի տրամադրած կրթաթոշակների շնորհիվ վրացի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում Հռոմում ստանալ աստվածաբանական կրթություն: Վատիկանը կրթաթոշակներ է տրամադրում նաև տաղանդավոր վրացի երաժիշտներին՝ ուսումը շարունակելու Իտալիայի առաջատար կոնսերվատորիաներում:

2011 թ.-ին վրացի գիտնականներին հնարավորություն է տրվել երկու տարի աշխատել Վատիկանի «Propaganda Fide» ժողովի փակ արխիվներում, որտեղ պահվում են Վրաստանի մասին ամենահին ձեռագրերը:

Սուրբ Աթոռը մեծ ուշադրություն է դարձնում նաև վրացական մշակույթի հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը: Վրաստանում Սուրբ Աթոռի օժանդակությամբ վերականգնվել են վրացական ամենահին սրբապատկերները Սվանեթիի բարձրլեռնային շրջանից, ինչպես նաև հիմնադրվել է արհեստանոց, որտեղ ցանկացողները կարող են տիրապետել սրբապատկերների էմալապատման արվեստին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան