Արտաքին 1 տարի առաջ - 17:15 27-10-2024

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունենում ընդդիմության առաջնորդների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի նստավայրում հանդիպումներ է ունենում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան հանդիպումը շատ կարևոր է որակել, հավելել, որ շարունակվում են ինտենսիվ խորհրդակցությունները։

«Հուսով եմ, որ լիակատար միասնություն կլինի արևմտամետ ընդդիմադիր ճակատում», - ասել է նա:

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն նախագահի հետ հանդիպումից հետո ասել է, որ կողմերը մտքեր են փոխանակել, և գլխավորն այն է, որ հիմնական հարցերի շուրջ կա համաձայնություն։

«Ժողովուրդը հաղթեց այս ընտրություններում։ Ելնելով դրանից՝ մեր դիրքերն ամուր են»,- ասել է Գիորգի Վաշաձեն՝ նշելով, որ առաջիկա կոնկրետ քայլերի մասին հանրությանը կտեղեկացվի։

Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների հետ հանդիպումներից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կշարունակի հանդիպումները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Օրվա վերջում նախատեսված է նաև նրա մամուլի ասուլիսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»