Ներքին 1 տարի առաջ - 13:40 28-11-2024

Երևանում «Nissan Elgrand»-ը «Սիփան» ռեստորանի մոտ կոտրել է մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոեմքենայով Խաղաղ Դոնի փողոցում՝ «Սիփան» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկին պատկանող սառնարաներին, ապա դռանը և կողաշրջվել:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մեկ հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա այնտեղից դուրս է գրվել:

Սակայն պարզվել է, որ նրանք տեղում աշխատանքներ չեն իրականցրել, քանի որ ավտոմեքենան դարձի բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով