Ներքին 1 տարի առաջ - 11:15 23-07-2025

Կոտայքում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. «Nissan»-ը կոտրել է գազախողակները. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սոնա Զ.-ի վարած «Nissan» մակնիշի,
Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Toyota» մակնիշի և 32-ամյա Արմո Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն «Նիվա»-ն գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների երկաթե հենասյուներին, կոտրել մի քանիսը, ինչից սկսվել է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու սահմանազատել տարածքը:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կոտրված գազասյուներն ու գազախողովակը նորոգելու, որպեսզի բնակիչների ու մի քանի օբյեկտների գազամատակարարումը վերականգնվի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան