Մամուլ 1 տարի առաջ - 07:52 27-11-2024

ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:

Օրենսդիրում եւ գործադիրում կատարվող «մաքրազերծումներին» զուգահեռ՝ նա մաքրում է նաեւ ՔՊ մարզային կառույցները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանին, որը ՔՊ-ի, այսպես ասած, «մարզային պատասխանատուն» է, հրահանգել է մաքրել թիմը, եւ ՔՊ մարզային կառույցների այն անդամները, որոնք այս կամ այն կերպ սկանդալների կենտրոնում են հայտնվել, հեռացվում են թիմից։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ որոշել է մաքրել թիմն ու ազատվել սկանդալային կերպարներից, որ ձայներ կարողանա հավաքել:
Սրան զուգահեռ Փաշինյանը մարզային կառույցների ղեկավարների պաշտոններում իր վստահելի մարդկանց է նշանակում։

Օրինակ՝ Փաշինյանի սանիկը՝ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը մինչ այս Արմավիրի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել, օրեր առաջ ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն արդեն իսկ պատրաստվում է 2026 թվականի հերթական, կամ գուցե արտահերթ ընտրություններին: Բայց քաղաքացիների քվեն սկսել է հետաքրքրել մարդկանց:»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով