Ներքին 1 տարի առաջ - 00:19 27-11-2024

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց․ նա վախենում է Գյումրիից և ընտրություններից․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը խոստովանեց․ նա վախենում է Գյումրիից և ընտրություններից

Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ ընտրություններ։

Հիմա նա ուզում է առանց ընտրությունների զավթել իշխանությունը, որպեսզի ոտքը պնդացնի ու նոր միայն գնա ընտրության։
Գյումրիում տեղի ունեցողը և «փրայմերիզ» կազմակերպելու ծրագիրը ցույց են տալիս, որ

1․ Գյումրիում Փաշինյանի թիմակիցները գերթե զրոյական վարկանիշ ունեն,

2․ եթե Փաշինյանը շարժվեր օրենքով և արտահերթ ընտրություններ նշանակեր այս տարվա դեկտեմբերին, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն էր կրելու,

3․ Փաշինյանն ուզում է իր թիմակիցներից որևէ մեկին նշանակել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի սպասվող արտահերթ ընտրություններում կարողանա վարչական, կրիմինալ և փողային լծակներով գոնե ինչ–որ տոկոս հավաքել,

4․ Փաշինյանը վախենում է ցանկացած ընտրական գործընթացից՝ լինի այն համապետական կամ տեղական մասշտաբով։
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է և դա է պատճառը, որ հրաժարվում են թե՛ հանրաքվեից, թե՛ ԱԺ արտահերթ ընտրություններից, թե՛ Գյումրիի ընտրություններից՝ փորձելով ժամանակ ձգել։

Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրությունների միջոցով՝ լինի այն արտահերթ կամ հերթական։ Ինքն ամենալավը գիտի այդ մասին ու դրա համար էլ վախեցած է ընտրություններից։ Գյումրիից քայլելով եկավ ու հանգամանքների բերումով դարձավ իշխանություն։ Գյումրիում էլ սրա վերջի սկիզբը պետք է դնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով