Մամուլ 1 տարի առաջ - 09:00 26-11-2024

Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո «պադավատապետությունը» «սուպերպադավատապետության» վերածած Նիկոլ Փաշինյանը նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվող քայլերի շրջանակներում հանկարծ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել: «Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ նախկին հրահանգին»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ ավտոպարկի շատ մեծ՝ 70-90 տոկոսը կրճատվելու է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջին «տուժած» գերատեսչություններից մեկը արտաքին գործերի նախարարությունն է:

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ծայրից ծայր «խազեր է քաշել» ԱԳՆ գրեթե բոլոր մեքենաների վրա՝ ընդամենը մի քանի բացառությամբ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել, ըստ այդմ՝ ներկայացուցչական մեքենաները անհրաժեշտություն են: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն: Դեռևս պարզ չէ՝ ԱԳ նախարարին կհաջողվի՞, ի վերջո, համոզել, թե ոչ, բայց մեր աղբյուրը փոխանցում է, որ այս հողի վրա Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան