Ներքին 1 տարի առաջ - 22:19 25-11-2024

Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել

ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել։

Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։

Հնագիտական աշխատանքները իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։

Արդեն կան առաջին գտածոները, դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են հասարակ և ջնարակված խեցեղեն։

«Բաղաբերդ»-ը Սյունիքի թագավորության դարպասն է եղել 10-12-րդ դդ․ և կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմության երկարատև ընթացքում՝ Արշակունիների թագավորության շրջանից մինչև Օրբելյանների իշխանություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով