Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:36 22-11-2024

Կնոջս թրաֆիքինգի ենթարկողները նաև իշխանությունից են. քաղաքացին դադարեցրեց հացադուլը

Ազատության հրապարակում 9 օր առաջ հացադուլի նստած Լեոիդ Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, դադարեցրեց այն:

Oragir.News-ի հետ զրույցում, սակայն, քաղաքացին շարունակում է պնդել, որ իր ընտանիքը ենթարկվում է թրաֆիքինգի, պարզապես իր այս ծայրահեղ քայլին ոչ մի գերատեսչություն չի արձագանքել՝ ո՛չ իրավապահները, ո՛չ էլ անգամ Մարդու իրավունքների պաշտպանը.

«Շարունակելու եմ պայքարը, երբեք չեմ հանձնվելու, մարդու ազատության ու իրավունքների համար մինչև վերջ պայքարելու եմ, տվյալ դեպքում իմ ընտանիքի համար»:

Տղամարդու խոսքով՝ հացադուլի 8 օրերին որևէ ձև չի կարողացել կապ հաստատել կնոջ և երեխայի հետ, իսկ ահա այսօր, երբ դադարեցրել է հացադուլը, նույն ճնշումներ գործադրողները թույլ են տվել, որ երեխան զանգահարի և 5 րոպե խոսի իր հետ:

«Եթե այսօր կազմակերպվի մամուլի ասուլիս, ես ուղիղ եթերում պատրաստ եմ տալ հանցագործների անունները:

Հայաստանում տեղի է ունենում թրաֆիքինգ, մեծ հանցավոր խումբ է, ներգրավված են իշխանությունից մարդիկ, կան օլիգարխներ, հանցավոր հեղինակությունների պարագլուխներ...»,- ասաց նա:

Հիշեցնեն, որ տղամարդը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր կնոջը բռնաբարել են և շոու սարքել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող