Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:57 27-03-2025

Կինս թրաֆիքինգի զոհ է դարձել. քաղաքացին նստացույց է սկսել ԱԺ-ի մոտ

Այսօր՝ մարտի 27-ին, վաղ առավոտից Ազգային Ժողովի շենքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, Լեոնիդ Սահակյանը նստացույց է սկսել։ Վերջինս պահանջում է հանդիպում ԱԺ պատգամավորների հետ՝ պնդելով, որ իր կինը և երեխան հանցավոր կազմակերպության զոհ են դարձել, և այդ հանցավոր խմբին աջակցում են իշխանության որոշ ներկայացուցիչներ։

«Կինս թրաֆիքինգի զոհ է դարձել Հայաստանում։ Ես այս հարցը բազմիցս բարձրացրել եմ, պայքարում եմ դրա դեմ, բայց ուժային ոչ մի կառույց ոչինչ չի անում։ Ասում են՝ ապացույցներ չունեք, ուրեմն չենք կարող միջամտել։ Բայց կինս ահաբեկված է, ես ավելի քան 100 փաստարկ եմ ներկայացրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նստացույց իրականացնող քաղաքացին։

Լեոնիդ Սահակյանը խնդրում է, որ պատգամավորներն աջակցեն իրեն, որպեսզի կարողանա կնոջ և երեխայի հետ հեռանալ երկրից։

Հիշեցնենք՝ 2024-ի նոյեմբերին Լենոիդ Սահակյանը 9 օր հացադուլ է արել Ազատության հրապարակում նույն խնդիրներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով