Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:00 22-11-2024

Նիկոլ Փաշինյանը միշտ էլ սուտ է խոսում. հարցում

Ընդդիմադիր որոշ գործիչներ 2020-ի 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Փաշինյանին սկսեցին որակել ստախոս։ 2024-ին սկսված ընդդիմադիր շարժման առաջնորդ Բարգրատ Սրբազանի կարգախոսներից մեկը՝ «Ճշմարտությունը հաղթելու է ստին», նույնպես պարունակում է ակնարկ, որ Փաշինյանը ստում է։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Երբևէ տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանին սուտ խոսելուց»։

Հարցվածների մի մասն ասաց, որ Փաշինյանը չի ստում, որոշներն էլ պնդեցին, որ նա ամեն օր էլ սուտ է խոսում։

Նշենք, որ վարչապետն ինքն էլ չի հերքում, որ երբեմն, հանգամանքների բերումով սուտ է խոսում։ Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիմանել է կաբինետի անդամներին. «Որ գալիս ենք այցի, մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առջև, ասել եմ՝ երբ է բացվում։ Ասել եք հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա չստացվե՞ց, որ ես սուտ ասեցի, ստացվեց։ Զգուշացնում եմ՝ որևէ մեկը ինձ չասի մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված չէ, ամենափոքր բանն անգամ։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը, հանրապետության ժողովուրդը կարա ասի՝ վարչապետը սուտ ասեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով