Ներքին 2 տարի առաջ - 20:45 29-08-2024

Ո՞վ է սուտ խոսում՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ GMP ընկերությունը․ Ակադեմիական քաղաքի առաջին սուտը

Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ՍՈՒՏԸ

Ովքեր լավ տեղյակ չեն նախագծային-դիզայներական աշխատանքներում ներգրավված արևմտյան ընկերությունների հնարքներին, ապա ասեմ, որ գործից անտեղյակ հաճախորդներին առաջին փուլում շատ ընդունելի է նախորդ իրենց չիրագործված կամ կիսատ իրագործված նախագծերից մի քանի սիրուն նկար որպես նախագիծ-տարբերակ առաջարկելն ու դրա դիմաց կլորիկ գումար աշխատելը:

Սնուփ Դոգի անվան ակադեմիական քաղաքի հետ կապված առայժմ հրապարակված են տեսողական խաբկանք կամ պարզ ասած` թոզփչոցիի նման ընդամենը չորս լուսանկար: Գործից հասկացողները գիտեն, որ այդպիսի նկարներ նույնիսկ դպրոցականը կարող է կես ժամում պատրաստել ու հրամցնել, էլ չասեմ արհեստական բանականության մասին:

Ռելիեֆային անհամապատասխանությունից զատ, ակնհայտ սուտ տեղեկություն կա այս բլեֆային նախագծի մեկնարկային փուլում. Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ իր գրառման մեջ նշում է 16 համալսարաններ տեղափոխելու մասին, իսկ GMP ընկերության կայքէջում հիշատակվում է 26 համալսարան: (Տես` առաջին հղումը): Տարբերությունը տասը համալսարան է: Քիչ չէ:

Ժաննա Անդրեասյան, հիմա ո՞վ է սուտ խոսում, Նիկոլ Փաշինյանը, թե GMP ընկերությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան