Մամուլ 1 տարի առաջ - 07:45 22-11-2024

Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր նրանով, որ նախարարը Փաշինյանին չէր զեկուցել կամ սխալ էր զեկուցել կատարված աշխատանքներից մեկը: Եվ ահա ստի համար հատուցեց իր պաշտոնով։

Իսկ շրջակա միջավայրի պահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը զեկուցու՞մ է վարչապետին ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: Թերեւս՝ ոչ, քանզի Հակոբ Սիմիդյանը եւս անմասն չէր մնա պատասխանատվության իր բաժնից։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սեւանա լճի հետ կապված ներքոնշյալ փաստաթղթերում առկա աշխատանքների կազմակերպումը եւ կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծել է, քանզի աշխատանքները ժամանակին ավարտելու կանխատեսումը դարձել է ակնհայտ անհնար։ Բայց այս դեպքում՝ չեն աշխատում ՔՊ-ականները՝ հատուցում է մեր ազգային հարստություն Սեւանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում