Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:38 20-11-2024

Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004-ին անհետացել են խիստ արժեքավոր գրքեր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անվճար խորհրդատվություն՝ պաշտոնանկությունների թեմայով

Հնարավոր պաշտոնանկությունների լավ առիթ կարող է հանդիսանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004 թ. արձանագրված գրքերի գողության դեպքը: ՔՊՍՍ-ում շատ շտապ ներքին հետաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա, ուստի հուշում եմ, թե ինչ պետք է արվի:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը դիմում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ 2004 թ. խիստ արժեքավոր գրականության անհետացման կապակցությամբ իմ հայտարարության հիման վրա 2007 թ. հարուցված քրեական գործը վերաբացելու և կասկածյալներին կրկին հարցաքննելու համար: Այս գործի նկատմամբ հատուկ վերահսկողություն են հաստատում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ժաննա Անդրեասյանին գողությունների կապակցությամբ խիստ կարևոր տեղեկություն կարող է հայտնել ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի տեղեկալ Երանուհի Մարգարյանը, ով այս պահին հանդիսանում է ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալը: Հիշեցնեմ, որ Լավրենտի Բարսեղյանն ինձ խոստովանել էր, որ գրքերը գողացել էին թանգարանի ասպիրանտները:
2004 թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:
Այդ մասին քաջատեղյակ է նաև Երանուհի Մարգարյանը:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանը զեկուցում է սափրված վարչապետին՝ չսափրված ժամանակ որոշ անձանց պաշտոնների նշանակելու անհամատեղելիության մասին և իհարկե ջանքեր է գործադրում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ի դեպ, Ժաննա Անդրեասյանը մեկ կարևոր հանձնառություն ևս ունի. պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի թեթև ձեռքով անհայտացել խիստ արժեքավոր թանգարանային առարկա, որի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում տվել եմ համապատասխան ցուցմունք, նախաքննությանը տրամադրելով անհերքելի ապացույցներ:

Խիստ արժեքավոր գրականության անհայտացման, ինչպես նաև արձանագրված մյուս հանցագործությունների առնչությամբ պատասխանատվություն են կրելու նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախկին և ներկա անդամները:

Քրեական գործը վերաբացելու, գողությունների ու առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստերի կապակցությամբ հետաքննություն սկսելու և մեղավորներին պատժելու գործի վերսկողությունն առաջարկում եմ իր վրա վերցնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով այս պահին հանդիսանում է նաև ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան