Ավելին 4 տարի առաջ - 22:25 15-12-2021

Աֆլեքը խոսել է 2004 թվականին Լոպեսից բաժանվելու պատճառների մասին

Դերասան Բեն Աֆլեքը մեկնաբանել է 2004 թվականին երգչուհի Ջենիֆեր Լոպեսից բաժանումը։ Նրա խոսքերը հնչել են SiriusXM-ի եթերում՝ Հովարդ Սթերնի հետ հարցազրույցում, որը մեջբերել է Entertainment Tonight-ը:

Ինչպես գիտենք, աստղերը հանդիպել են 2002-ից 2004 թվականներին և եղել են այդ շրջանի ամենավառ զույգերից մեկը։ Հարսանիքի նախօրեին նրանք խզեցին հարաբերությունները։

Բենն ասել է, որ իր հարաբերությունները Ջենիֆերի հետ բարդացել են լրատվամիջոցների բացասական ուշադրության պատճառով:

«Ես կասեի, որ մեր հարաբերությունները խզելու պատճառի 50 տոկոսը դա էր: Այն գաղափարը, որ մարդիկ ատում են ձեզ և ձեր միությունը, թունավորում է: Ոչ ոք չէր ցանկանա դրա մի մասը լինել», - ասել է Աֆլեքը:

Բացի այդ, դերասանը խոստովանել է, որ Ջենիֆեր Գարների հետ ամուսնության ժամանակ իրեն «թակարդում» է զգացել և դրա պատճառով սկսել է խմել։

«Ես սկսեցի խմել մասամբ այն պատճառով, որովհետև թակարդում էի հայտնվել... Մտածում էի․ երեխաներիս պատճառով չեմ կարող հեռանալ, բայց ես գոհ չեմ, ի՞նչ անեմ, մի շիշ վիսկի էի խմում ու քնում բազմոցին, որը խնդրի լուծում չէր»,- հիշել է Բենը։

Նա հավելել է, որ Գարների հետ միասին փորձել է փրկել ամուսնությունը հանուն երեք երեխաների, բայց հետո զույգը հասկացել է, որ նման հարաբերությունները երեխաների համար լավ օրինակ չեն։

«Մենք ունեինք ամուսնություն, որը չստացվեց: Դա տեղի ունեցավ: Ես սիրում և հարգում եմ նրան», - ասել է Աֆլեքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում