Ներքին 1 տարի առաջ - 14:20 19-11-2024

ԿԳՄՍՆ-ն ոտնահարում է ուսուցիչների իրավունքները․ ատեստավորո՞ւմ, թե՞ ձեռառնոցի

Վանաձորի թիվ 7 դպրոցում դասավանդող ուսուցչուհին ահազանգել է Oragir.News և նշել, որ Երևանի 155 դպրոցում ատեստավորում անցած հայոց լեզվի ուսուցիչների իրավունքները քննության ժամանակ ոտնահարվել են։

«Նախ՝ քննությունը սկսեց ժամը 5-ին, այնինչ պետք է սկսեր 3-ին։ Մենք՝ ուսուցիչներիս, գնացել էինք 2-ին՝ ըստ կարգի։ Ինտերնետ կապն անորակ էր։ Քննությունն սկսելուց մեկ ժամ անց սենյակի լուսավորությունը բավականին թույլ էր։

Ընթացքում ինտերնետը անջատվեց, 30-40 րոպե կապ չկար։ Ինտերնետը վերականգնվելուց հետո ունեինք ընդամենը 10 րոպե ավարտելու համար։ Էլ չեմ ասում՝ լսարանում տիրող խառնաշփոթն ու անհանգստությունը, մտահոգությունը մեր հարազատների համար, ովքեր տեղեկություն չունեին մեզանից»,-պատմեց մեր զրուցակիցը։

Նա նաև տեղեկացրեց, որ այդպիսի վերաբերմունքի արժանացած ուսուցիչները վիրավորված են զգացել ու վրդովված ասել են.

«Ինչքա՞ն կարելի է չսիրել ուսուցչին, ինչքա՞ն կարելի է նոր գլուխկոտրուկներ ու փորձություններ մտածել ուսուցիչների համար»։

Նշենք նաև, որ երեկ նոյեմբերի 18-ին, մի խումբ ուսուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել ԿԳՄՍՆ-ի դիմաց, բողոքելով ատեստավորման պայմանների խստացումից, խրթին հարցաշարներից, ուսուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան