Ներքին 2 տարի առաջ - 18:39 29-12-2023

ԿԳՄՍՆ-ն խաբեությամբ ուսուցիչների է ազատել աշխատանքից

Բազմաթիվ ուսուցիչներ, որոնք դիմել են կամավոր ատեստավորման համար և չեն հաղթահարել այն, ահազանգում են, որ ԿԳՄՍՆ-ն խաբեությամբ է զբաղվում, և իրենք, անկախ իրենց կամքից, ազատվել են աշխատանքից։

«Բանն այն է, որ կամավոր ատեստացիային դիմելով աշխատավարձը բարձրանում է, բայց պայմանագրի ներքևում մանր տառերով գրված է,որ ատեստացիան չանցնելը հիմք է աշխատանքային պայմանագիրը լուծելու համար։ Փաստացի, բազմաթիվ ուսուցիչներ իրենց կամքից անկախ խաբեության զոհ են դարձել։ Մենք ուզում էինք բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ, բայց դրա մասին նախարարությունից տեղեկացել էին, խոստացան, որ հարցին կփորձեն լուծում տալ,միայն թե աղմուկ չբարձրանա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց աշխատանքից ազատված ուսուցիչներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայության հետ, սակայն մեզ պատասխանեցին, որ գրավոր հարցում ուղարկենք։

Նշենք, որ ատեստավորումը ուսուցչին հնարավորություն է տալիս զգալիորեն բարձրացնել աշխատավարձը։ Այն իրականացվում է քննական թեստերի միջոցով. մասնակցածներն այն կառուցվածքով նմանեցնում են դիմորդների միասնական քննություններին, որքան միավորը բարձր է, այնքան մեծ է աշխատավարձի հավելավճարը։

Ըստ գործող կարգի՝ եթե մանկավարժը 60%-ից պակաս միավոր է հավաքում, չի անցնում ատեստավորումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով