Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 15-11-2024

Երեկ էս ամբիոնից Փաշինյանը փորձեց սպանել մեր անկախությունը. Գեղամ Մանուկյան

«Երեկ էս ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձեց սպանել մեր անկախությունը, ասել, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու, պետության մահախոսականն է: Ասեց ոչ թե որովհետև այդպես էր մտածում, այլ Ադրբեջանը ամեն օր Հայաստանին ստիպում է, որ Անկախության հռչակագրից հրաժարվի»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա, դիմելով ԱԺ դահլիճում ներկա դպրոցականներին, ասաց. «Ձեր ծնողները, նրանց տարեկիցները 90-ականներին ամենավատ պայմաններում են ապրել: Այն ժամանակ լույս չկար, ջերմություն չկար, կամ վառարան էինք վառում, կամ մրսում էինք: Բայց այն ժամանակ մեզ համար զոհողությունն արժեք ուներ՝ Արցախն էր, մեր անկախությունն էր: Այդ ժամանակ մենք թշնամու պահանջը չկատարող երկիր էինք, արժանապատվություն ունեինք, ոչ թե ինչպես հիմա։»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով․ «Սիրելի՛ երեխաներ, Անկախության հռչակագիրը ձեր պաշտպանության վահանն է»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին