Ներքին 1 տարի առաջ - 18:08 14-11-2024

Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի, Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Նշվածի համատեքստում՝ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը:

Խորհրդի անդամներին ներկայացվել են «Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «2025 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին», «2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին», «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին», «Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծերը, որոնք պետք է դրվեն հանրային քննարկման:

Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագծերը սահմանված կարգով ներկայացնել 2024 թվականի նոյեմբերի 14-ից նոյեմբերի 29-ը ներառյալ կայանալիք հանրային քննարկման, որի ընթացքում, նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին կանցկացվի հանրային բաց լսում:

Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև նոյեմբերի 25-ը:

2024 թվականի նոյեմբերի 14-ից նոյեմբերի 29-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected]), ինչպես նաև գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում