Ներքին 3 տարի առաջ - 10:56 16-11-2022

Երևանի 2023թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը ներկայացվում են հանրային քննարկման

Երևանի 2023թ. բյուջեի, քաղաքի զարգացման ծրագրի, ինչպես նաև համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում առանձնացնելով ոլորտային առաջնահերթությունները՝ նշվել է, որ 2023թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 105,103,316.6 հազ. դրամ: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 38,799,938.7 հազ. դրամ: Այստեղ աճի դինամիկան պահպանվում է. 2019 թվականից այն աճել է շուրջ 62.0%-ով:

Համայնքային բյուջեն հաջորդ տարի կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներին: Խոշոր ծրագրերից է մանկապարտեզների ու առողջապահական հիմնարկների հիմնանորոգումը, վերելակների փոխարինումը, հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցումը, բակային տարածքների ու խաղահրապարակների բարեկարգումը: Քաղաքի զարգացման նախագիծը համալրվել է նաև նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրերով»:

Նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ զարգացման ծրագրի հիմնանպատակը, հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, քաղաքային զարգացման ուղղությունները նախանշելն ու այս ուղղությամբ հաջորդ տարի հստակ ծրագրային առաջընթաց ունենալն է:

Ծանոթանալ նախագծերին և առաջարկություններ ուղարկել հնարավոր է նոյեմբերի 30-ը ներառյալ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected], [email protected], [email protected]), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) կանցկացվի հանրային բաց լսում: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ, առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում