Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:58 28-03-2023

Կայացել է «Հյուսիս-Հարավ»-ի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը եւ առկա խնդիրները։

Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։

Անդրադրաձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման եւ տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարեւորությանը եւ այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը։ Հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:

Դիտարկվել են նաեւ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։ Աշխատանքների որակի երաշխիքային ժամկետում պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով քննարկվել է տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի