Ներքին 1 տարի առաջ - 18:06 25-11-2024

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ներկայացնելով ԿՏՄ գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի նախագիծը, անդրադարձել է տեսչական մարմի 2024 թվականի ձեռքբերումներին՝ առանձնացնելով երեք հիմնական ուղղություն՝ մշակված նոր գործիքակազմի կիրառումը ստուգումների ընթացքում, ռիսկերի գնահատման նոր մեթոդաբանության առանձնահատկությունները և Կառավարության հավանությանն արժանացած ու ԱԺ-ի քննարկմանը ներկայացվելիք «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։

Վաղարշակ Մատիկյանը նշել է, որ նոր օրենքը կնպաստի կրթության որակի վերահսկողության բովանդակային բարելավմանը՝ ապահովելով ուսումնական հաստատությունների գործունեության առավել արդյունավետ գնահատում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նոր օրենքի ընդունման կարևորությունը՝ նշելով, որ դրա կիրարկումը տեսչական մարմնի համար նոր գործառույթներ կավելացնի։ Նախարարն առաջարկել է օրենքում անցումային դրույթներ սահմանել, ինչը հնարավորություն կտա տեսչական մարմնին նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել, այդ թվում՝ լրացուցիչ գործիքակազմի ստեղծում, գործունեության տարեկան ծրագրում անհրաժեշտ լրացումների և փոփոխությունների կատարում, տեսչական մարմնի բյուջեի մեծացման և նոր մարդկային ռեսուրսների ներգրավման առաջարկների ներկայացում։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի առաջնահերթությունները, իրականացված տեսչական գործառույթների արդյունքները, ոլորտի զարգացման նոր ուղենիշները։ Հաստատվել են օրակարգային բոլոր փաստաթղթերը:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին