Ներքին 4 տարի առաջ - 21:39 11-08-2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդում տեղի է ունեցել հերթական նիստը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ։

Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարութունյանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը, Մանթաշյանց գործարարների միության անդամ Սուրեն Մելիքյանը և Հայաստանի երկրաբանների միություն ՀԿ-ի ներկայացուցիչ Յուրիկ Հակոբյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 6 հարց։

Խորհուրդը նախ քննարկել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի բյուջետային հայտին հավանություն տալու, հաստիքացուցակում փոփոխություն կատարելուն հավանություն տալու և տեսչական մարմնի չօգտագործված ֆինանսական միջոցները հաջորդ եռամսյակ տեղափոխելուն հավանություն տալու վերաբերյալ հարցերը։
Օրակարգում են եղել նաև՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների կատարողականի գնահատումները հաստատելու և հաշվետվություններին հավանություն տալու և տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 1-ին եռամսյակի կատարողականի գնահատումը հաստատելու և հաշվետվությանը հավանություն տալու վերաբերյալ հարցերը։

Նիստի ընթացքում քննարկվել են տեսչական մարմնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները խորհրդի կողմից ընդունվել են ի գիտություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով