Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:04 11-11-2024

Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցին

Բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցին։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցին Թունբերգին ֆիքսել է Oragir.News-ի թղթակիցը։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պետք է աջակցեն Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո անցկացվող բողոքի ցույցերին։ Նա նաև կոչ արեց արևմտյան քաղաքական գործիչներին չվերսկսել շփումները իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները։ Ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կուսակցությունը ընտրություններում պարտությունից հետո հայտարարեց խորհրդարանի բոյկոտի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում