Արտաքին 1 տարի առաջ - 12:50 05-11-2024

Բաքվի ռեժիմը հայերին էթնիկ զտումների է ենթարկել․ կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգը չի մասնակցի COP29-ին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Կլիմայի ակտիվիստ, ազգությամբ շվեդ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ չի մասնակցելու Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP 29 համաժողովին։

Թունբերգը շեշտել է՝ COP 29 համաժողովը Ադրբեջանի նման ավտորիտար և նավթային պետությունում անցկացնելը ՄԱԿ-ի կողմից կեղծավորության հերթական հերթական դրսևորումն է։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բաքվի ռեժիմը մեղավոր է ինչպես ադրբեջանցիներին ճնշելու, այնպես էլ հայերին էթնիկ զտումների ենթարկելու համար։

«COP 29-ը անցկացնելու է մի երկիր, որն այդքան կախված է հանածո վառելիքից և ծրագրում է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը։ Դա ապտակ է բոլոր այն մարդկանց համար, որոնք տառապում են թե կլիմայի փոփոխությունից, թե ադրբեջանական ռեժիմից»,- հայտարարել է ակտիվիստը։

Նշենք, որ Գրետա Թունբերգը մեծ ճանաչում է ստացել Շվեդիայում և այլ երկրներում իր կողմից կազմակերպված «դասադուլների» պատճառով, որոնց տրամաբանությունն այն է, որ ուրբաթ օրերին, դասերի փոխարեն, դպրոցականները դասադուլներ անեն՝ դրանով քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրելով եղանակի փոփոխության խնդրին։

2018 թվականի դեկտեմբերին Գրետան հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի հետ։ Իր ելույթում նա հարուստ երկրներին կոչ է արել ածխաթթու գազերի արտանետումները կրճատել նվազագույնը 15 տոկոսով, որպեսզի երկրագնդի ջերմաստիճանի միջին բարձրացումը պահպանվի 2 °C-ի սահմաններում։ Գրետան նշել է, որ հարուստ երկրները 6-12 տարվա ընթացքում պետք է հասնեն ածխաթթու գազի արտանետման զրոյական մակարդակի։ Այդ դեպքում մնացած երկրները կարող են բարձրացնել իրենց կենսամակարդակը՝ ինֆրակառուցվածք ստեղծելով արևմտյան պետությունների համար։

2019 թվականի հունվարին Գրետան ներկա է եղել Դավոսյան ֆորումին, նա այնտեղ մեկնել է գնացքով՝ միակողմանի ճանապարհի վրա ծախսելով 32 ժամ, քանի որ գաղափարական մոտեցումներից ելնելով՝ ինքնաթիռ չի նստում։ Գրետան քաղաքական գործիչներին և գործարարներին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել. «Կա՛մ մենք կանխարգելում ենք ջերմաստիճանի բարձրացման 1,5 °C-ը, կա՛մ՝ ոչ։ Կա՛մ մենք խուսափում ենք մարդկային վերահսկողությունից դուրս գտնվող անխուսափելի շղթայական ռեակցիայի առաջացումից, կա՛մ մենք դա չենք անում... Ես ուզում եմ, որ դուք ձեզ այնպես պահեք, կարծես մեր տունը կրակի մեջ է։ Որովհետև դա այդպես էլ կա»։

ԱՄՆ-ում բնակվող ռուս գրող, լրագրող Մաշա Գեսենը դեռևս 2018 թվականի հոկտեմբերին նշել է, որ Թունբերգն իրեն հիշեցնում է խորհրդային այլախոհի։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»