Ներքին 1 տարի առաջ - 19:30 09-11-2024

Լոռիում մեքենա գողացողը զոհերին ահաբեկում է, լրագրողներին՝ սպառնում

Oragir.News-ի հրապարակումից հետո մեր խմբագրություն էր զանգահարել Օհան Օհանյանը, ում Լոռու մարզի բնակիչները մեղադրում են իրենց մեքենաները տանելու և գումարը չվճարելու մեջ։

Ներկայանալուց հետո Օհան Օհանյանը սկսեց սպառնալ մեզ, որ իր նկարը կայքում դնելու համար մեզ դատի կտա։

«Դատի եմ տալու ձեզ։ Նյութ եք դրել, որ իբր Լոռիում ինչ-որ մեքենա եմ գողացել ու իմ նկարն եք դրել կայքում։ Էդ ի՞նչ ձև ա մարդկանց նկարներն եք դնում ստեղ-ընդեղ, զզվելի մարդիկ դուրս էկաք»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ հավելելով, որ պատրաստվում է մեզ դատի տալ։

«Հիմա, որ ես ձեր նկարով ինչ-որ բան անեմ դուրներդ կգա՞»,- ասաց նա։

Oragir.News-ի հնչեցրած բոլոր հարցերին Օհան Օհանյանը հրաժարվեց պատասխանել՝ շարունակելով միայն սպառնալիքներ հնչեցնել։ Դիտարկմանը, որ նա կարող է հայտնել իր տեսակետն ու ապացուցել, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նա ասաց.

«Հակադարձող բան չեմ ասի, դատի կտամ սիրուն ձևի, որ էլ չանեք։ Նենց դատի կտամ, որ հեսա կիմանաք` ինչ ա նշանակում մարդկանց նկարները ստեղ-ընդեղ դնելը»,-եզրափակեց նա։

Oragir.News-ը աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ փորձեց կրկին կապ հաստատել նրա հետ և հարցեր ուղղել նրան։ Սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։

Նշենք, որ Oragir.News-ի հետ զրույցում խաբեության զոհ դարձած Պավլիկ Հախվերդյանը պատմել է, որ հրապարակումից հետո Օհան Օհանյանը սկսել է ահաբեկել իրեն և իր ընտանիքի անդամներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով