Ներքին 2 տարի առաջ - 09:13 04-03-2024

Կողոպուտ՝ Մանկական երկաթուղում. ռուս զբոսաշրջիկից պայուսակ գողացողը հայտնաբերվել է. shamshyan.com

Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները «Հրազդանի» կիրճում տաք հետքերով բռնել ու վնասազերծել են կողպուտ կատարողին։

Ժամը 17։15-ի սահմաններում «Հրազդանի» կիրճում գտնվող «Մանկական երկաթուղու» տարածքում ՌԴ քաղաքացի 30-ամյա Յանօբուխովիին են մոտեցել իրեն անծանոթ 2 քաղաքացիներ, որի ժամանակ նրանցից մեկը բացահայտ հափշտակել է նրա պայուսակը և դիմել փախուստի։

Տուժածը հետապնդել է նրանց, սակայն չի կարողացել արդյունքի հասնել և այդ պահին «Հրազդանի» կիրճում նկատել է ծառայություն կատարող պարեկներին ու հայտնել, որ իրեն թալանել են, իր սև պայուսակով փախել են դեպի «Հրազդանի» կիրճի ուղղությամբ։

Պարեկները կարողանում են ճիշտ կողմնորշվել և «Հրազդանի» կիրճի աջ և ձախ կողմերով սկսում են որոնողական աշխատանքներ ու մոտ 1 կմ հեռավորության վրա նկատում են կասկածյալին, սակայն նա շարունակում է դիմել փախուստի։

Պարեկները նրան 1 կմ հետապնդում են ու կարողանում են բռնել, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա մոտ հայտնաբերվում է գողացված պայուսակը, որում լինում է տուժածի տան բանալին, դրամապանակը, բանկային քարտեր և գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով