Արդի Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 09-11-2024

Արդի․ Կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք տեղափոխելը ցնդաբանություն է․ Բարսեղ Թումանյան

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում Բարսեղ Թումանյանի հետ զրուցել ենք Հայաստանում օպերային երգչների նոր սերունդների, բարձրաստիճան պաշտոնյաների օպերա ունկնդրելու, Կոնսերվատորիայի փակման, Ակադեմիական քաղաքի, համատարած ռաբիզացման, Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու և այլ թեմաների մասին։

Օպերային երգչի խոսքով՝ երկրի քաղաքական դեմքերը պետք է տան հասրակությանը այն ծրագիրը, ինչպիսին է ազատ, անկախ Հայաստանը։ «Մեր այսօրվա կառավարության մեջ եթե որոշ մարդիկ կան, որ սիրում են դասական արվեստը մատների վրա կարելի է հաշվել, որովհետև նրանք շատ քիչ են»,-ասաց նա։

Բարսեղ Թումանյանի կարծիքով՝ Կոնսերվատորիայի՝ Ակադեմիական քաղաք տեղափոխումը ցնդաբանություն է։

«Ավելի լավ է մենք բեռնաթափենք Երևանը և եվրոպոլիս կառուցենք, որտեղ նոր ճարտարապետությամբ կունենանք և՛ օպերային թատրոն և դահլիճ և մասնաճյուղեր»,-նշեց նա։

Թումանյանը նաև պնդում է, որ Հայաստանն ունի երկրորդ օպերային թատրոնի կարիքը։

Անդրադառնալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Բարսեղ Թումանյանն ասաց, որ կոչման արտոնություններից տեղյակ է միայն նրանից, որ կարող է հասարակական տրանսպորտից անվճար օգտվել։

«Գիտեմ միայն, որ կարող եմ հասարակական տրանսպորտից անվճար օգտվել, բայց հավատացեք, ես դա չեմ անի։ Ես քաղաքացի լինելով՝ ինձ թույլ չեմ տա անվճար օգտվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի