Արդի 3 ամիս առաջ - 21:00 19-06-2026

Արդի․ «Փոխվել եմ, հոգիս». Գայանե Թադևոսյանի հեղինակային նոր երգի պրեմիերան

Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի այսօրվա հյուրը երգահան-կատարող Գայանե Թադևոսյանն է, ով մեր տաղավարում հանդիսատեսի դատին հանձնեց իր հեղինակային նոր՝ «Փոխվել եմ, հոգիս» ստեղծագործության պրեմիերան։

Երգչուհին պատմում է, որ իր ստեղծագործությունների զգալի մասը ծնվում է բացառիկ կերպով՝ երազներում հնչող մեղեդիներից, որոնք հետագայում վերածվում են ամբողջական երգերի։
Համացանցում նրա ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից է «Սամո Հոպար» երգը, որը, ինչպես նշում է հեղինակը, գրվել է իր հորեղբեր կողմից «հետապնդումների» ենթարկվելուց հետո։

Գայանե Թադևոսյանը 2023 թվականի հուլիսի 1-ից 5-ը Լիտվայում կայանալիք «Baltic voice 2023» միջազգային մրցույթին ներկայացրել է Հայաստանը։ Նա համարվում է «Լույսը խավարում», «Գիրք բնության մասին» գրքերի , «Անկախության սերնդի ձայնը» , «Քնար համալսարանի» երգարանների համահեղինակը։ Ավելի քան 50 երգերի հեղինակ է։

2016 թ-ի սեպտեմբերին տեղի ունեցած «Անկախության սերնդի ձայնը» հեղինակային երգի մրցույթ-փառատոնին Գայանեի հեղինակած «Քնի՛ր, սի՛րտ իմ» երգը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի կողմից ճանաչվեց «Լավագույն դուետ»:

2020 թվականին երաժշտասերների շրջանում լայն արձագանք ստացան Գայանեի ակապելլա մշակումները, որոնցում բացառապես օգտագործված էր իր ձայնը առանց որևէ երաժշտական գործիքների։

2022 թվականին մասնակցելով Golden voice միջազգային մրցույթին իր հեղինակային «Ես կգամ» երգն արժանացավ «Գրան պրի» մրցանակին։

Մանրամասները` տեսանյութում։

Աննա Մեկունց

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող