Ներքին 1 տարի առաջ - 18:29 06-11-2024

ԿԳՄՍ նախարարությունը 100 դպրոցների տնօրենների mail.ru-ից նամակ է ուղարկել՝ ռուսերեն ստորագրությամբ

«ԿԳՄՍՆ-ում բարդակ է տիրում, ոչ մեկը տեղում չէ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի դպրոցի տնօրեններից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Դպրոցի տնօրենը մեզ լուսանկար է տրամադրել, որտեղ երևում է, որ ԿԳՄՍ նախարարությունը [email protected] էլեկտրոնային հասցեից նամակ է ուղարկել 100 դպրոցների տնօրենների և պահանջել հետևյալը․

«Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ այսօր նախարարություն ներկայացնել Ձեր ուսումնական հաստատության հաստատված թղթային տարիֆիկացիաների դասաբաշխման էջը»։

Վերջում ռուսերենով նշված է՝ С уважением Թամարա Գյոզալյան։

Մեզ դիմած տնօրենը պատմեց, որ բոլոր տնօրենների մոտ անորոշ վիճակ է, միմյանց են զանգում և չեն իմանում` ինչ անել, դրա համար էլ դիմել են լրագրողների օգնությանը։

«Գուցե պատասխանենք, հետո պարզվի, որ չպետք է պատասխանեինք, քանի որ ԿԳՄՍՆ-ի անվան տակ մեկ ուրիշն է ուղարկել և այլն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Թամարա Գյոզալյանը ԿԳՄՍ նախարարության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետն է, բայց ԿԳՄՍՆ կայքում նրա էլեկտրոնային հասցեն բորովին այլ է։

Oragir․News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Նելլի Վահանյանի հետ։ Նա հետևյալը փոխանցեց․

«Քանի որ mail-ի հետ կապված ընդհանուր խնդիր ենք ունեցել, կրկնակի ուղարկվել է նաև այդ mail-ից, որը դեռ վաղուց եղել է, երբ ցանցային, աշխատանքային mail-եր չեն եղել։ Հրատապ տեղեկատվությունը ստանալու համար ստիպված են եղել այդ mail-ից ուղարկել։ Ամեն դեպքում մենք ներքին հրահանգ ունենք, որպեսզի անձնական mail-երը չօգտագործվեն և այս դեպքից հետո ևս մեկ անգամ այդ մասով կխոսենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում