Ներքին 5 տարի առաջ - 20:59 11-09-2021

Հայկ Մարությանը ուսումնական տարվա սկզբից աշխատանքից ազատել է 7 դպրոցների տնօրենների

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 3-ին մեկ օրվա մեջ միանգամից աշխատանքից ազատել է Երեւանի 7 դպրոցի տնօրենի։

Սեպտեմբերի 7-ից աշխատանքից ազատված է Երևանի Գևորգ Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոցի տնօրեն Վարդիթեր Խաչատրյանը, Բելա Աղամյանը՝ սեպտեմբերի 6-ից Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից, Մարինե Քոչարյանը՝ Երևանի հ.186 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից եւ Գայանե Մկրտչյանը՝ Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցտնօրենի պաշտոնից։

Կարինե Խաչատրյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ից ազատել են Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան հ. 47 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից, Անժելա Ավետիսյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ից ազատել Երևանի հ.110 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից, Արև Գյուլումյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ից ազատել Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։

Նրանց բոլորի հետ լուծվել է 2016 թվականի աշխատանքային պայմանագիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում