Ներքին 1 տարի առաջ - 18:16 06-11-2024

Երևանի քաղաքապետարանը 85 ազդարարման սարք է տրամադրել Տավուշի մարզին

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի գլխավորած աշխատանքային խմբին՝ քննարկելու համայնքային անվտանգության և զարգացմանն ուղղված առաջնահերթ ծրագրեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանը և Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը։

Մարզպետ Ղալումյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Երևանի քաղաքապետարանի կողմից Տավուշի մարզին ցուցաբերված աջակցությունը՝ մասնավորապես 85 ազդարարման սարքերի տրամադրումը, որոնք նպաստելու են համայնքային անվտանգության և արագ արձագանքման կարողությունների ամրապնդմանը։

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ 85 ազդարարման սարքի նվիրաբերումը ընդամենը առաջին քայլն է, քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել նաև այլ նախաձեռնությունների շուրջ, որոնք ուղղված կլինեն համայնքների անվտանգության մակարդակի բարձրացմանը և բնակչության պաշտպանվածության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքապետարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Բացի ազդարարման սարքերից, նշվել են նաև համայնքային զարգացման ծրագրեր, որոնք ներառում են սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային նորարություններ՝ ուղղված Տավուշի մարզի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

Հանդիպումը եզրափակվել է կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու պետական և համայնքային կառույցների համագործակցությունը՝ ի նպաստ մարզի բնակչության անվտանգային և սոցիալական զարգացման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով