Ներքին 3 տարի առաջ - 15:14 23-08-2023

Երևանի քաղաքապետարանը պարտավոր է «Անի-97» ՍՊԸ-ին տրամադրել մոտ 550 միլիոն դրամի փոխհատուցում

Հայկ Մարությանի ոչ իրավաչափ որոշումների արդյունքում համայնքը մեծ վնասներ է կրում։ Իսկ ընտրվելու պարագայում վստահ եմ սնանկության կտանի։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետի՝ 2018 թվականին կայացված որոշմանը։

Գրառմանը կից նա ներկայացրել է նաև դատարանի կայացրած վճռի էկրանապատկերը, որում նշված է։

««Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը բավարարել։ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել հայցվոր «Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության արդյունքում «Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառված 548,910,000 (հինգ հարյուր քառասունութ միլիոն ինը հարյուր տասը հազար) ՀՀ դրամի չափով վնասի հատուցման վերաբերյալ օրենքի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը»։

Մարգարյանը հավելել է նաև, որ նման որոշումները բազմաթիվ են։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետի` 12.11.2018թ. 3395-Ա որոշմամբ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում՝ Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում, իրականացվել էին ինքնակամ շինության քանդման աշխատանքներ:

Քաղաքապետի որոշման մեջ ասվում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 972 քմ ընդհանուր մակերեսով հողամասում և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում, առանց շինթույլտվության, «Անի-97» ընկերության կողմից, ի դեմս տնօրեն Դավիթ Քաջիկի Ահարոնյանի, կազմակերպվել և իրականացվել է ինքնակամ շինարարություն, որի քանդման վերաբերյալ առկա է Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 3345-Ա որոշումը: Նշենք, որ վերոնշյալ որոշման ընդունումից հետո, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից սկսած մինչ Երևանի քաղաքապետի 3395-Ա որոշման ընդունման պահը, «Անի-97» ընկերության կողմից շարունակվել է իրականացվել ինքնակամ շինարարություն»:

Այս որոշումից հետո ընկերության տնօրենը դիմել է դատարան, հայցը բավարարվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան