Ներքին 1 տարի առաջ - 18:40 06-11-2024

Նոր օրենքի ընդունումից հետո որ բուհերն են փակվելու

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանած օրինագծով լիցենզիայից կզրկի այնպիսի բուհերին, որոնք չունեն 4000 ուսանող։

Այս օրինագծով փակվելու վտանգի տակ արվեստի բուհերն են՝ Գեղարվեստի ակադեմիան, Կինոյի և թատրոնի ինստիտուտն ու Կոնսերվատորիան, որոնք անգամ միասին այդ սահմանային շեմը հաղթահարել չեն կարող։

Օրինագծում կա կետ, որով բուհին տրվում է ժամանակ՝ 3 տարի անընդմեջ լրացնել 4000 տեղերի առնվազն 50 տոկոսը։ Չհաղթահարելու պարագայում բուհը կփակվի։

Oragir.News-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից փորձեց ճշտել՝ ընդհանուր քանի՞ բուհ կա Հայաստանում, որոնք ունեն 4000-ից պակաս ուսանող և որո՞նք են դրանք, սակայն ԲԿԳԿ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

«Նման տվյալներ այս պահին ձեռքի տակ չունենք, չեմ կարող ասել։ Այդ պատճառով խնդրում եմ գրավոր հարցում ուղարկել»,- ասացին ԲԿԳԿ-ից։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԲԿԳԿ։ Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի մեր կայքում։

Այդուհանդերձ՝ հստակ է, թե ինչ ճակատագիր կունենան բուհերը, որոնք 4000 ուսանող չունեն և չկարողանան լրացնել այդ թիվը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան