Ներքին 1 տարի առաջ - 15:30 21-02-2025

Գյումրիի բուհերն այնքան զարգացած են, որ դասերը համ առկա են անում, համ հեռավար

Երեկվա ձյան առատ տեղումները հանրապետության բոլոր բնակավայրերում ստեղծել են կոլապսային իրավիճակ։ Բարեփոխված տրանսպորտը նորմալ չի աշխատում, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մարդկանց համար։

Ստեղծված իրավիճակի ֆոնին, երեկ ուշ երեկոյան ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված փետրվարի 21-ին, հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն:

Oragir.News-ին հայտնեցին, որ Շիրակի մարզի բոլոր դպրոցներում այսօր դասերը հետաձգվել են։ Ի տարբերություն դպրոցների, Գյումրիի բուհերում դասապրոցեսը նորմալ ընթացքի մեջ է։

Oragir.News-ը հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում։

Բուհից մեզ հայտնեցին, որ բացակա ուսանողներ ունեն, ովքեր գալիս են հեռավոր գյուղերից, բայց ընդհանուր առմամբ դասապրոցեսը նորմալ ընթանում է։
Մեզ նաև հայտնեցին, որ բացակա ուսանողները և հրավիրյալ դասախոսները դասերին մասնակցում են հեռավար։

ՇՊՀ-ում, Գյումրիի գեղարվեստի պետական ակադեմիայում և ՀՊՃՀ-ում էլ այսօր դաս են արել։ Իհարկե այս բուհերում էլ են եղել բացակա ուսանողներ, ովքեր ուսումնական հաստատություն գալիս են Շիրակի մարզի հեռավոր գյուղերից, որտեղ ձյան տեղումներից հետո ճանապարհները փակվում են։
Բուհերից վստահեցնում են, որ դասապրոցեսը չի տուժել եղանակային վատ պայմանների պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան