Ներքին 1 տարի առաջ - 12:56 05-11-2024

Որևէ դիմում որևէ տեղ չեմ գրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու համար, չկա նման բան. Սիսակ Գաբրիելյան

Ոչ, չկա նման բան, ձեզանից եմ լսում արդեն մեկ շաբաթից ավելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որևէ դժգոհություն ունի Անդրանիկ Քոչարյանից:

Գաբրիելյանը վստահեցրեց՝ որևէ տեղ չի դիմել Պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար:

«Ես որևէ դիմում որևէ տեղ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչությանը, խմբակցությանը, առանձին պատգամավորների, նույնիսկ ինքս ինձ նման բան չեմ գրել: Չկա նման նամակ, որ ես առաջարկել եմ պարոն Քոչարյանին կամ որևէ մեկ այլ անձի պաշտոնից հեռացնել»,- շեշտեց նա:

Պատգամավորը նշեց, որ եթե մամուլը թերթենք կտեսնենք, որ մեկ ամիս առաջ էլ ուրիշ անձի մասին էին գրում, պարբերաբար փոխվում է: «Մեկ ամիս առաջ պարոն Աղազարյանի թեման էր, արդյոք պարոն Աղազարյանը վայր կդնի մանդատը կամ պարոն Քյարամյանը հրաժարական կտա, այդ թեման անցավ, հիմա անցել են պարոն Քոչարյանին»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի վարքը հնարավո՞ր է քննարկվի, նա պատասխանեց. «Ես որքանով տեղյակ եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտնել է, որ կա կարգավարական վարույթ լսումների մասով:

Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ խմբակցությունում քննադատություն չկա, ես խմբակցության անունից չեմ կարող խոսել, որովհետև խմաբկցության նիստը տեղի չի ունեցել: Ես դժգոհություն չունեմ «Քաղաքացիական պայմանագրի» որևէ պատգամավորից, որովհետև դժգոհ լինել որևէ պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքս ինձնից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան