Ներքին 1 տարի առաջ - 10:25 05-11-2024

Չկա արցախցի, չկա Արցախի հարց․ իշխանությունն անում է ամեն ինչ, որ արցախցին լքի ՀՀ-ն

«Ես կարծում եմ իշխանության ցանկացած քայլ, ցանկացած ժեստ, ցանկացած խոսք փաստում է այն մասին, որ այս իշխանությունն անում է ամեն բան, որ արցախցին լքի Հայաստանը։ Իրենք ունեն գլխավոր խնդիրը լուծելու, այն ինչ չհաջողվեց մինչ բռնի տեղահանումն անել՝ գլխատել Արցախը։ Այս պարագայում իրենք ունեն խնդիրը հենց արցախցիների տեսքով, արցախցի հասկացությամբ։ Իրենց չօգնեց նաև ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադրանքը, որովհետև արցախցին հասկացավ՝ ինչ կա դրա տակ թաքնված։

Հետևաբար, իրենք մի մեծ գործիքակազմ են կիրառում՝ ազատվելով արցախցիներից, որովհետև եթե չկա արցախցի, չկա Արցախի հարց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությանը, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար։

Հակոբյանի խոսքով՝ այս իշխանությունները շատ հեռուն գնացող նպատակներ ունեն և այդ նպատակները բնավ սոցիալական խնդիրների կարգավորումը չէ։
«Հասկանալի է, որ Հայաստանում նման սոցիալական բեռը ընդհանրապես թեթևացնել հնարավոր չէ։ Այսինքն՝ որոշակի գումար 1 տարի կլինի, 2 տարի կլինի, թե անդադար կլինի, դա որևէ կերպ սոցիալական բեռը չի թեթևացնելու։

Նախարարությունն արտաքնապես տպավորություն է ստեղծում, որ արցախցիները գնում են սոցիալական խնդիրներ են քննարկում, բայց շատ նման է քարոզարշավի։ Իրենք շատ ակտիվ պատրաստվում են ընտրություններին։ Իշխանության նպատակն է իր ընտրողներն ավելացնել արցախցիների հաշվին, բայց ես վստահ եմ, որ դա իրականություն չի դառնա»,- նշեց պատգամավորը։

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նորացված աջակցության ծրագրի շրջանակներում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ կտրամադրվի 40,000 դրամ, 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:

Ըստ այս ծրագրի՝ 2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում