Արտաքին 3 տարի առաջ - 23:00 18-02-2023

Ադրբեջանը գործնական շփումներ կսկսի Ղարաբաղի հայերի հետ, երբ Ռուբեն Վարդանյանը լքի տարածքը. Ալիևը՝ Արցախի հետ բանակցելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բանակցություններ կսկսի Արցախի ներկայացուցիչների հետ, եթե պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախի հայերի հետ գործնական շփումներ սկսել։

«Այս մասին պետքարտուղար Բլինկենի ներկայությամբ ես տեղեկացրել եմ իմ հայ գործընկերոջը։ Բայց սա մենք կկարողանանք սկսել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, քրեաօլիգարխ, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող Ռուբեն Վարդանյանը լքի մեր տարածքը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե, իբր, Արցախի հայերն «Ադրբեջանի քաղաքացիներ են և նրանք փոքրամասնություն են»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը բազմազգ երկիր է, որտեղ բոլոր փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ և արտոնություններ, այդ թվում՝ մշակութային, լեզվական և այլն, և նրանց անվտանգությունն ապահովված է։







Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում