Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:06 04-11-2024

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. պարզվել է նրանց ինքնությունը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդների, տեղում և հիվանդանոցում մահացածների ու վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Range Rover»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Շ. Սարիբեկյանը, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Կ. Սարգսյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխել Range Rover-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Ա. Ասլանյանը, «Վազ 2107»-ի վարորդ Կ. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Է. Թորոսյանը, 45-ամյա Ա. Լևոնյանը, իսկ «Վազ 2107»-ի ուղևորներից Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հ. Մխիթարյանը տեղում մահացել է։

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից Ա. Լևոնյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Ողբերգական ավտովթարի պահն արձանագրել է նաև տեսախցիկը։ Տեսանյութն՝ այստեղ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի