Ներքին 1 տարի առաջ - 14:32 04-11-2024

Ինձ չի անհանգստացնում որևիցե մեկի վարկանիշի աճը․ Ալեն Սիմոնյան

«Այսօր վարչության արտահերթ նիստ կա․․ Վարչությունը որևէ մեկին հեռացնելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու հարց չի քննարկում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկվելո՞ւ է Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

«Մենք քննարկում ենք այն ինֆորմացիան, որն առկա է, և այդ ինֆորմացիայի հիման վրա արդեն որոշում կկայացնենք»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի քննադատությանը, թե Ալեն Սիմոնյանին անհանգստացնում է իր վարկանիշի բարձրացումը, Սիմոնյանն արձագանքեց քմծիծաղով և ասաց․ «Չէ՛, ինձ չի անհանգստացնում որևիցե մեկի վարկանիշի աճը․․․ Ես չէի մեղադրել Քոչարյանին, ես ասել էի, որ եթե այնտեղ լինեի․․․ իմ փորձառությունը՝ կոնֆլիկտը թե՛ մեղմելու, թե՛ հարթելու, ավելի մեծ է, միգուցե մեծամտորեն եմ կարծում, բայց կարծում եմ, որ այդ իրավիճակում ես ավելի ճիշտ կվարվեի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում