Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:39 15-09-2023

Սադրանքներ, արտաքին թշնամու կողմից որևիցե քայլ երբևիցե չենք բացառում․ Ալեն Սիմոնյանը՝ հավաքված ոստիկանների մասին

Այսօր ՔՊ-ն իրականացնում է նախընտրական քարոզարշավի եզրափակիչ քայլերթն ու հանրահավաքը։

Հանրահավաքին մասնակցում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Oragir.News-ի հարցին, թե բազմաթիվ ոստիկաններ կան, արդյոք վախեցա՞ծ են, խնդրեց հարցը վերաձևակերպել։

«Որպեսզի կարգուկանոն լինի։ Այնպիսի ժամ է, որ մարդիկ վերադառնում են աշխատանքից, և խցանումներ են։ Ենթադրում եմ, որ ճանապարհային երթևեկությունը և մեր երթը անվտանգ լինի»,- ասաց Սիմոնյանը։

Ճշտող հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ չի՞ պայմանավորված այսքան ոստիկանների ներկայությունը, ասաց․ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդար ընտրություններով ընտրված վարչապետն է և գլխավոր հրամանատարը։ Կարծում եմ, որ հարցը սխալ ենթատեքստ ունի»։

Իշխանության ունեցած վախերից խոսելով՝ Սիմոնյանն ասաց․ «Սադրանքներ, արտաքին թշնամու կողմից որևիցե քայլ երբևիցե չենք բացառում։Մենք նենց բաներ ենք մեր պատմության ընթացքում տեսել, որ ոնց կարելի ա բացառել, առավել ևս երբ ողջ իշխանութունը մի տեղում է գտնվում, բնական է, դա շատ կարևոր է, որ անվտանգությունը ապահովված լինի»։

Սիմոնյանը խուսափեց հստակեցնել, թե արտաքին ուժեր ասելով ինչ նկատի ունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան