Մամուլ 1 տարի առաջ - 07:15 02-11-2024

Անահիտ Ավանեսյանի համոզմամբ 2025թ.-ի բյուջեն «խնդրահարույց» է. նախարարությանը քիչ գումար է հատկացվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ «որոշակի առումով խնդրահարույց» է անվանել հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը։ Նա հիմնավորել է, թե իր գլխավորած ոլորտի համար հատկացվել է քիչ գումար։
Իհարկե, լավ է, որ Անահիտ Ավանեսյանը բարձրաձայնում է խնդիրների մասին, նույնիսկ՝ անսպասելի։ Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք, թե ինչո՞ւ այդ դեպքում նա կառավարության նիստում կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, կամ շարունակում է աշխատել մի կառավարության կազմում, որի գործելաոճը քննադատում է, ու մի բան էլ. հետաքրքիր է՝ ինչու են նրան հանդուրժում կառավարության կազմում, եթե ֆինանսական գլխավոր փաստաթղթին նախարարը դեմ է։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տիկին նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին՝ այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրելու. «Ես ավելացնելու բան չունեմ, քանի որ տիկին նախարարն այսօր բավականին երկար խոսել է ե՛ւ ԱԺ-ում` զեկույցի շրջանակում, ե՛ւ պատգամավորների հարցին ի պատասխան, ե՛ւ ընդլայնված ճեպազրույցի ընթացքում։ Օրենսդրական փաթեթի ընդունման ուղղությամբ կշարունակենք աշխատել, բանակցել։ Մենք լոկալ առողջապահական մի ծրագրի չենք գնում, այլ համապետական, մեծ բարեփոխման, որը միայն ֆիննախին ու առողջապահությանը չի վերաբերում, եւ նորմալ են նման բաց քննարկումները», – մեզ հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան