Ներքին 1 տարի առաջ - 10:04 01-11-2024

Մշտական բնակության վայր չունեցող տղամարդը սուր առարկայով հարվածել է 32-ամյա ՌԴ քաղաքացուն. shamshyan.com

Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, իսկ քիչ հետո «Հերացի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Իսրայելյան փողոցում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից «աղիքային էվենտերացիա ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 32-ամյա Վասիլի Չոկաևն է:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։25-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ե․-ն, ով մշտական բնակության վայր չունի, վիճաբանել է Վ. Չոկաևի հետ, որի ընթացքում իր մոտ առկա սուր առարկայով հարվածել է վերջինիս՝ պատճառելով վնասվածք:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հմայակ Ե․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով