Ներքին Խոսք 4 տարի առաջ - 21:14 07-05-2022

ՔԿ-ն հադրութցի ցուցարարին ձերբակալել է՝ հիմնավորելով, որ մշտական բնակության վայր չունի. ուշագրավ մանրամասներ

Օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը: Որպես ձերբակալման հիմք՝ իրավապահ մարմինները նշել են այն հանգամանքը, որ վերջինս չունի բնակության մշտական հասցե, այնինչ Դավիթը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է տունն ու տեղափոխվել Երևան: Իր խնամքին են երեք անչափահաս որդիները:

Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել խուլիգանություն կատարելու հոդվածով: Դավիթի փաստաբան Մհեր Հակոբյանը նշեց, որևէ հիմնավորում չի բերվում, թե կոնկրետ ինչ է արել իր պաշտպանյալը, ում է վիրավորել, ինչի համար: Փաստաբանի խոսքով՝ դա արվում է հատուկ՝ ակցիայի մասնակիցներին մեկուսացնելու և մյուսներին վախեցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող