Ավելին 4 տարի առաջ - 19:12 31-07-2022

Ավստրալահայ դիզայները Սիդնեյից Գյումրի է տեղափոխվել մշտական բնակության

Հայաստան կատարած մի քանի այցից հետո Սիդնեյում ծնված ու մեծացած Անահիտ Սարյանը որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում, իսկ ավելի ստույգ՝ Գյումրիում. այցելություններից մեկի ժամանակ տեսնում է Գյումրին ու, չնայած ակնհայտ դժվարություններին, սիրահարվում է քաղաքին:

Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանում նորաձևության դիզայների որակավորում ստացած Անահիտը տեղափոխվելուց կարճ ժամանակ անց արդեն աշխատանքի է անցնում կաշվե իրերի արտադրություններից մեկում՝ որպես ոճաբան:

Իր մեծ ծնողների մասին`Անահիտն ասում է, որ նախնիների մասին շատ բան չգիտի՝ միայն այն, որ մայրական արմատները Նախիջևանից են, հայրականը՝ Ադանայից, ծնողները ծնվել են Պարսկաստանում, ապա` տեղափոխվել Ավստրալիա, որտեղ և իրար հանդիպել են ու ամուսնացել: «Շատ բան իմ պապերի մասին չգիտեմ՝ չէին պատմում, հավանաբար չցանկանալով, որ իրենց տեսած դժվարությունների մասին մենք էլ իմանանք»,- նշում է Անահիտը։

Արդեն գրեթե երկու տարի Գյումրիում է: Երբ խոսում է Գյումրու մասին՝ հիացմունքից աչքերը փայլում են՝ այստեղ ամեն ինչ իրեն հարազատ է, կերակուրները՝ պանրախաշն ու քյալլեն սիրած կերակուրներն են, նույնիսկ բարբառը: «Բարբառների խառնուրդ է հիմա իմ մոտ՝ պարսկահայերենի, Հայաստանի՝ շաղախված Գյումրու բարբառով»,- ծիծաղում է Անահիտն՝ անկեղծանալով՝ Գյումրին ավելի շատ մարդկանցով է իր համար գրավիչ:

Սիդնեյ վերադառնալու մասին Անահիտն այս պահին չի մտածում՝ Գյումրիում դեռ անելիք ունի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով