Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:50 28-10-2024

Եթերը տեսնողները ոչ ադեկվատ վիճակում են․ Ավշարում պապը ստիպել է թոռանը առանձնակի դաժանությամբ տանջել կատվին

Ավշարում պապը ստիպել է թոռանը դաժան վերաբերմունք ցույց տալ վանդակում գտնվող փոքրիկ կատվի նկատմամբ։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Համացացնում հրապարակվել է տեսանյութ, որտեղ Մարզպետ Ռազմիկի Գրիգորյանը հրահրում է թոռանն առանձնակի դաժանությամբ տանջել կատվին․ «Այնքան ցինիկ են, որ դա տեղադրել են նաև համացանցում ու դա ոչ միայն դաժան վերաբերմունք է կենդանու նկատմամբ, այլև դաժան վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր տեսել են եթերը, առավոտից գտնվում են ոչ ադեկվատ վիճակում»,- նշեց Մարինա Պողոսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ Մարզպետը վտանգ է ներկայացնում բոլորի համար․ «Ավշարի ոստիկանությունը չգիտի՞ Ավշարի ստահակներին, տեղի մարդասպաններին։ Ինչու մարդասպան, որովհետև էն անձնավորությունը, որը կարող է շնչավորին տանջել, ինքը վտանգ է ներկայացնում հանրության համար։ Ինքը կարող է նույն ձևով վարվել իրենից թույլ էակի նկատմամբ։ Վերջինս թոռանն է ստիպում, այսինքն մեծացնում է իրեն հետևորդ, որը նմանատիպ վերաբերմունք կարող է ցույց տալ մանկապարտեզի երեխային, իերնից ավելի փոքրին»։

Պողոսյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունն ու նշում, որ Մարզպետը վտանգ է ներկայացնում բոլորի համար, ազատության մեջ գտնվելու իրավունք չունի։

Համացանցում տարածված տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում